«Մերոնք միայն հիմար հրամաններ արձակել գիտեն». Ադրբեջանում խուճապային տրամադրություններ են հասունանում168.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կայքերը, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, գրել են, որ հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը թեժ փոխհրաձգության արդյունքում սպանվել են 8 ադրբեջանցի զինծառայողներ։

Սեփական անզորությունը թաքցնելու համար՝ Ադրբեջանի ՊՆ-ն ձեռքի հետ նշել է, իբր դիվերսիայի փորձ կատարած հայկական ուժերը տալով մեծ կորուստներ՝ նահանջել են։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ հարձակումը եղել է ադրբեջանցիների կողմից, որի արդյունքում նրանք հետ են շպրտվել և տվել մեծ թվով զոհեր, իսկ հայկական կողմը երեկ գիշեր կորուստներ չի ունեցել։

Սակայն պարզվում է՝ ադրբեջանցիներն իրենք էլ չեն հավատում սեփական ՊՆ-ին՝ հայկական կողմի կորուստների մասին։ Այդ մասին կարելի է կարծիք կազմել՝ հետևելով ադրբեջանական կայքերում հրապարակվող լուրերի տակ թողնված մեկնաբանություններին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել