Ս. Լավրով. «Հայաստանը մոտ ապագայում կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ»Panorama.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական միությունը, որը ստեղծվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից բաց է ԱՊՀ այլ երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրացիոն նախագծերի գաղափարը: Ըստ «Ռիա-Նովոստի» գործակալության` նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Դուշամբեում տաջիկ երիտասարդ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ:

«Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետությունը կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ, Ղրղզստանի հետ բանակցություններն էլ գտնվում են ընթացիկ փուլում: Միությունը բաց է ԱՊՀ բոլոր այն երկրների համար, որոնք կիսում են եվրասիական ինտեգրացիոն գաղափարի նպատակներն ու սկզբունքները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել