Tert.am-ը գրում է.

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ոչ թե կոչ է անում այլընտրանք փնտրել, այլ Մինսկի խմբի բանակցություններում ավելի ակտիվ լինել։ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հայտարարությանը, թե այնպես չէ, որ ԼՂ բախտը կախված է Մինսկի խմբից՝ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Որովհետև բոլորս հասկանում ենք, որ այս ֆորմատից դուրս հարցը խաղաղ կարգավորում չի կարող ունենալ։ Մինսկի խմբի ֆորմատը, ըստ էության, լավագույն ֆորմատն է։ Ցավոք սրտի այլընտրանքը պատերազմն է։ Այս փուլում դեռևս Բակո Սահակյանը պատերազմ սկսելու հրաման չի արձակում, այլ կոչեր է ուղղում միջնորդներին, որպեսզի նրանք ավելի ակտիվ լինեն»,-ասաց նա։

Ըստ նրա՝ Արցախը կարող է բավարարված զգալ, եթե կան անվտանգության մինիմալ երաշխիքներ։ «Մինսկի խմբի բանակցային գործընթացն այդ երաշխիքներն ինչ-որ չափով ապահովում էր, այսինքն՝ պատերազմը չէր վերսկսվում և քիչ թե շատ խաղաղություն էր տիրում, իրավիճակը վերահսկելի էր։ Այն պահից սկսված, երբ այդ ինստիտուտը մինիմումը այլևս չի կարողանում ապահովել, բնականաբար Արցախը պետք է սկսի դժգոհել և պետք է նոր պահանջներ ներկայացնի։ Այդ պահանջներն ուղղված են միջնորդներին, ովքեր պատասխանատվություն են վերցնում իրենց վրա՝ Ադրբեջանին համոզելու և կարգավորման գործընթացը խաղաղության շրջանակներում պահելու հարցում»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել