Խաբված փեսացուի վրեժը հարսանեկան արարողության ժամանակLife.panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ի քաղաքներից մեկում կատարված այս անձնական պատմությունը ժամանակին տեղ գտավ գրեթե բոլոր ամերիկյան թերթերում: 300 հոգանոց հարսանիքի պսակադրության արարողության ավարտից հետո փեսացուն բեմահարթակ է բարձրանում և շնորհակալություն հայտնում բոլոր հյուրերին: Նա ջերմագին շնորհակալություն է հայտնում ընկերներին, բարեկամներին և հատկապես` հարսնացուի ծնողներին, ովքեր կազմակերպել էին հարսանիքը: Շարունակելով իր ջերմ ելույթը` փեսացուն շնորհակալություն է հայտնում  հարսանեկան նվերների համար և նշում, որ ինքը նույնպես ցանկանում է նվեր մատուցել հյուրերին: Նա հայտարարում է, որ ամեն հյուրի աթոռի տակ ծրարներ են ամրացված, որոնցում յուրաքանչյուրը կգտնի իր համար նախատեսված նվերը:  

Երբ հյուրեը բացում են ծրարները, այնտեղ հայտնաբերում են 8х10 սմ չափի լուսանկարներ, որոնցում պատկերված է լինում հարսանիքի խաչեղբայրը հարսնացուի հետ սեքսով զբաղվելու ժամանակ: Փեսացուն վաղուց էր կասկածում այս երկուսի կապի մասին և մասնավոր հետախույզ էր վարձել, որպեսզի վերջինս պարզի, թե ինչ է կատարվում իրականում:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել