3883537_facebook-foreix_6401in.am-ը գրում է.

Ֆրանսիայում մեկ ամսական փոքրիկի ծնողներին պատասխանատվության են ենթարկել այն բանից հետո, երբ ընտանիքի ընկերն ուշադրություն է դարձրել Facebook-ում հրապարակված լուսանկարին, որտեղ երևում են երեխայի վնասվածքները: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:

Երեխայի հանդեպ 20-ամյա ծնողների ոչ պատշաճ վերաբերմունքը դարձել է փոքրիկի առողջական լուրջ վնասի պատճառ: Այդ գործով զբաղվող դատախազը ենթադրում է, որ տուժած երեխան նյարդաբանական խնդիրներ ունի:

Պարզվել է՝ հայրը դստերը ծեծել է, որովհետև նա գիշերները լաց է եղել: Նա ասել է, որ լուսանկարը սոցցանցում է տեղադրել «հաճույքի համար»: Հավանաբար, դա տեղի է ունեցել երեխայի ծնվելու օրից: Մայրը կատարվողի մասին ոչ ոքի չի հայտնել, քանի որ վախեցել է, որ ամուսինն իրեն կլքի:

Ընտանիքի ընկերոջ զանգից հետո ոստիկանները կնոջը փոքրիկի հետ կանչել են ոստիկանության բաժին: Պարզվել է՝ երեխան նույնիսկ ավելի վատ տեսք ունի, քան լուսանկարում: Հաղորդվում է, որ երկու ծնողներն էլ գործազուրկ են և ապրում են սոցիալական նպաստով:

L’Union-ի տեղեկացմամբ՝ վարույթի արդյունքում ոստիկանությունը ձերբակալել տուժած երեխայի և հորը, և մորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել