Tert.am-ը գրում է.

Պետրոս Մեծը նվաճեց ուրիշների տարածքները`Ռուսաստանի սահմանները հասցնելով մինչև սիբիրներ, բայց այդ ամբողջ տարածքը հայրենիք դարձրեց Լև Տոլստոյը. Tert.am-ի հետ զրույցում հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը մեջբերեց հայտնի գրող Հրանտ Մաթևոսյանի խոսքերը։ Նրա խոսքով, հայ ազգը դարձել է «անձապաստան», այսինքն՝ անձի մեջ է ապաստանվել, ամեն մեկն իր տուն է մտել, իր պատյանի մեջ։

«Մենք ազատագրեցինք մեր սրբազան հայրենիքը, որը նաև շատ լավ գիտեն հենց ադրբեջանցիները, ես առիթ ունեցել եմ խոսել նույն ադրբեջանցի գրողների հետ, ովքեր առանձին զրույցներում համաձայնվում են, որ Արցախն իրենցը հողը չէ։ Հիմա մենք դա գիտենք, ու եթե Պյոտր Մեծի նվաճած հողերը ռուս գրողները դարձրեցին հայրենիք, մենք մինչև այսօր մեր իսկ սեփական հարազատ տարածքները չենք կարողանում հայրենիք ձևակերպել։ Խոսքս մտավորականության, հոգևորականության մասին է, հոգևոր գործով զբաղվողների մասին է։ Ինչ-որ անիմաստ մոտիվներ ենք քննարկում՝ իրական նյութը թողած»,-նշեց նա։

Մերուժան Տեր-Գուլանյանը խոստովանում է՝ սահմանին լարվածության և արտագաղթի շրջանում երկրի երևելիները չպետք է պասիվ դիրք գրավեն. «Պատասխանատվությունը և՛ մտավորականների, և՛ հոգևորականների առաջ այսօր շատ մեծ է։ Այո, դժվար վիճակում ենք ապրում՝ սկսած սահմանին լարվածությունից, ավարտած արտագաղթով։ Մտավորականն ու հոգևորականն առաջին դրոշակակիրը պետք է դառնան, եթե համարում ենք այս երկրի զավակը՝ անկախ նրանից մամուլի որոշ օրգաններ մեզ կփառաբանեն, թե՞ կհայհոյեն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել