Ladynews.am-ը գրում է.

Ցավոք սրտի` վարքագծի կանոնների պահպանումը շատերի կողմից ընկալում է որպես անկարևոր մի բան` հատուկ միայն բարձրաշխարհիկ հասարակությանը և իրականությունից կտրված էսթետներին: Սակայն այդ մարդիկ մոռանում են, որ կոպիտ և անշնորք վարքը ի պատասխան առաջացնում է համանման վերաբերմունք:

Հովհանոցը երբեք բաց վիճակում չի չորացվում` ոչ գրասենյակում, ոչ էլ` հյուր գնալիս: Այն պետք է ծալել ու դնել հատուկ նախատեսված տեղում, կամ` կախել:

Պայուսակը երբեք չի կարելի դնել ծնկներին կամ ձեր աթոռի վրա: Փոքրիկ, տոնական պայուսակը կամ կլատչը կարելի է դնել սեղանի վրա, մեծ պայուսակը կախեք աթոռի մեջքից կամ գետնին դրեք, եթե դրա համար նախատեսված հատուկ աթոռ չկա (դրանք ռեստորաններում հաճախ են լինում): Փոքրիկ ճամպրուկը գետնին է դրվում:

Պոլիէթիլենե տոպրակները թույլատրելի են, եթե վերադառնում եք սուպերմարկետից: Այդպես է նաև թղթե ֆիրմային տոպրակների պարագայում: Հետագայում դրանք ձեր հետ ման տալը, մեղմ ասած` գեղեցիկ չէ:

Տղամարդը երբեք չպետք է կրի կնոջ պայուսակը: Կանացի վերարկուն նույնպես նա պետք է ձեռքն առնի միայն հանդերձարան տանելու համար:

Տնային հագուստը` վարտիքն է եւ վերնաշապիկը. դրանք և հարմար են, և գեղեցիկ տեսք ունեն: Խալաթը, պիժաման նախատեսված են միայն առավոտյան մինչև լոգարան, իսկ երեկոյան` լոգարանից ննջարան հասնելու համար:

Այն պահից սկսած, երբ երեխան քնում է միևնույն սենյակում, սովորություն դաձրեք ներս մտնելիս դուռը թակել: Այդ դեպքում նա էլ նույն կետպ կվարվի` նախքան ձեր ննջարան մտնելը:

Ռոստորանում պատվերի վճարման կարը. եթե դուք արտաբերել եք «Ես Ձեզ հյուրասիրում եմ», ապա դա նշանակում է, որ պարտադիր վճարելու եք դուք: Եթե կինն իր գործընկերոջը հրավիրում է ռեստորան, ապա ինքն էլ վճարում է: Մեկ այլ ձևակերպում. «Եկեք ռեստորան գնանք»,- այդ դեպքում յուրաքանչյուրը վճարում է իր համար, և միայն այն դեպքում, երբ տղամարդն ինքն է առաջարկում վճարել կնոջ փոխարեն, վերջինս կարող է համաձայնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել