Ladynews.am-ը գրում է.

Ներկայացվող դիմակները ձեզ հնարավորություն կտան հասնել մաշկի ձգվածության այնպիսի աստիճանի, որոնք ստացվում են գեղեցկության սրահների արարողակարգերից հետո:

Ձգող արդյունավետ արդյունքի կարող եք հասնել բազմանգամյա օգտագործման համար նախատեսված դիմակի շնորհիվ` պատրաստված մեկ թեյի գտալ օսլայից և մեկ բանանի տրորած միջուկից: Հարկավոր է կառնել նշված բաղադրիչները, քսել դեմքին և պարանոցի հարակից հատվածներին, պահել 20-25 րոպե: Սպասեք, թող դիմակը չորանա, ապա` լվացեք:

Դեմքը կթարմացնի և կկազդուրի դիմակը` պատրաստված մեկ կիտրոնի հյութից, մեկ թեյի գդալ մեղրից և մեկ ճաշի գդալ սպիտակ կավից: Վարվում ենք նույն կերպ. խառնեք բաղադրիչները և քսելով դեմքին` պահեք 20 րոպե: Կավով տարբերակն ավելի նախընտրելի է, քանի որ այն ձգելու հատկությունից բացի, ունի նաև հակաբակտերիալ և հակաբորբոքային ազդեցություն: Դեմքի վրայի կարմրությունն ու մաշկի արատները հեշտությամբ վերանում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել