Esem.am-ը գրում է.

Սերիալային դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն այս ամռանը դեռ չի հասցրել վայելել հանգիստը, սակայն առաջիկայում կլրացնի այդ բացը: ESem.am-ի հետ զրույցում նա նշեց, որ արդեն որոշել է` ուր է մեկնելու, սակայն չի ցանկանում բացահայտել, թե որ երկրում է հանգստանալու: «Միայն կասեմ, որ Վրաստան չեմ գնալու»,- ասաց նա և հավելեց, որ չի սիրում նախապես խոսել ծրագրերի մասին:

Ամեն դեպքում Ալինայից պարզեցինք, որ ծովափնյա երկրում է հանգստանալու, քանի որ ամառային հանգիստ ասելով հասկանում է ծովափնյա հանգիստ: «Ես լողալ չգիտեմ, քանի որ վախենում եմ ջրից, սակայն շատ եմ սիրում ծովը: Կարծում եմ` այն նյարդերը հանգստացնող հատկություն ունի»,- ասաց Ալինան` հավելելով, որ արևի տակ էլ շատ չի պառկում, քանի որ պետք է այնպես արևայրուք ընդունել, որ քեզ չվնասես:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել