Ladynews.am-ը գրում է.

Ննջարանը մի տեղ է, որը կարելի է և պետք է ձևավորել սեփական ճաշակին համապատասխան, ընդհանրապես չմտածելով այն մասին, թե ինչ կմտածեն ուրիշները:

Թանկագին լեդիներ, եթե դուք մտադրվել եք նորացնել տան ամենաանձնական անկյունը, Ladynews.am-ը ուրախությամբ ձեզ է ներկայացնում ննջարանների ձևավորման 2014 թվականի վերջին միտումները:

 Ծաղկային մոտիվներ

600x580
Պատերին ծաղիկների պատկերումը ձեզ մերձեցնում է բնությանը: Պատերի գեղանկարչությունը կամ ֆոտոպաստառները լավագույն տարբերակն են այն լեդիների համար, ովքեն չեն վախենում փորձարկումներից և իրենց ներաշխարի հետ ներդաշնակ ապրելուց:

Խամրած գույներ

600x580
Այս սեզոնում ննջարանների ձևավորման տարածված տարբերակներից մեկը գունային խայտաբղետությունն է` մի երանգից մյուսին սահուն անցումով. խամրած սև, մոխրագույն և մոխրագույն-սպիտակ:

Հյուրանոցային ոճ

600x580
Հնարավոր է այս ոճը ոչ բոլորին դուր կգա, սակայն նրանց համար, ովքեր հյուրանոցներում իրենց հրաշալի են զգում, կարող են համանման ձևավորում իրենց ննջարանում կատարել: Հյուրանոցային ոճին բնորոշ են մեծ մահճակալը, մեծ պատուհանը` արևային լույսի ներթափանցման համար, մերձմահճակալային լուսավորվածությունը, ինչպես նաև` բազկաթոռով և աթոռով հանգստանալու տեղը:

Ավանդույթների պահպանում

600x580
Դասականը երբեք չի կորցնի իր արդիականությունը: Աքսեսուարների միջոցով դուք կարող եք կերպարանափոխել սենյակը` խուսափելով հիմնարար նորոգումներից:

Խոլորձի գույներ

600x580
Pantone գույների ակադեմիան ծաղկած խոլորձի հարուստ փայլատակող գույնը ճանաչել է 2014 թվականի գույն: Ինչո՞ւ այդ կենդանի գույնը չօգտագործել ննջարանի ձևավորման համար: Կահույքի պաստառը, աքսեսուարները, ծածկոցը և պատերի գույնը սպասումեն ձեր գաղափարներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել