56815_src1in.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրես է ներկայացրել հաշվետվություն աշխարհում կրոնական ազատությունների մասին: Թվով 16-րդ հաշվետվությունը Կոնգրեսի կողմից վավերացվելուց հետո կնպաստի ամերիկյան կառավարության արտաքին քաղաքականության ձևավորմանը և օգնության տրամադրմանը: Այս մասին հաղորդում է contact.az գործակալությունը:

Հաշվետվության՝ Ադրբեջանին նվիրված բաժնում նշվում է, որ չնայած սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունները, գործնականում շատ «ոչ ավանդական» կրոններ և ուղղություններ լուրջ խոչընտոտների առաջ են կանգնում:

Զեկույցում ասվում է, որ ընդհանուր առմամբ կառավարությունը չի միջամտում կրոնական խմբերի գործունեությանը, չնայած կրոնական կազմակերպություններից պահանջվում է պետական գրանցում, ուստի չգրանցված խմբերը և նրանց անդամները ենթարկվում են դրամական տուգանքների: Հաշվետվության մեջ նշվում է, որ Կրոնական կառույցների հետ աշխատող Պետկոմիտեն շարունակում է մնալ հզոր զենք կրոնական համայնքների դեմ: Այդ գերատեսչությունը գրանցում է կրոնական համայնքները, իսկ իսլակմական համայնքների գրանցման գործում կարևոր դերակատարություն է ունենում Կովկասի մուսուլմանների վարչությունը:

Թեև օրենսդրությամբ քաղաքացիներն իրավունք ունեն ազատ ընտրել իրենց կրոնը, այնուամենայնիվ, իրավապահ մարմինները ռեյդեր են իրականացրել նուրիստական և որոշ քրիստոնեական խմբերի նկատմամբ՝ պատճառաբանելով, որ դրանց գործունեությունն անօրինական է:

Չնայած դպրոցներում հիջաբ կրելու արգելքին, կառավարությունն առանձնապես հակված չէ դրան հետևել: Սակայն այդ արգելքի դեմ մի շարք բողոքի ակցիաներ վճռականորեն կանխվել են:

Մզկիթներ բացելը և դրանք փակելը շարունակում է մնալ կառավարության իրավասությունը, ընդ որում, 2010թ. հետո փակված մզկիթներից ոչ մեկ այլևս չի բացվել, ասվում է հաշվետվության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել