14-ismailov-rashidGalatv.am-ը գրում է.

ՌԴ կապի ու զանգվածային հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար, ադրբեջանցի Ռաշիդ Իսմայիլովը կարող է զբաղեցնել փոխնախարարի պաշտոն:

Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տեղեկացրել է նախարարությունում սեփական աղբյուրը:

Իսմայիլովն այժմ պետական պաշտոն զբաղեցնելու համար նախատեսված ստուգումների փուլն  է անցնում:

«Իսմայիլովն իսկապես հանդիսանում է կապի փոխնախարարի թեկնածուներից մեկը»,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կապի փոխնախարարի պաշտոնում Իսմայիլովի թեկնածությունն այժմ դիտարկվում է, սակայն դեռևս ընդունված որոշում չկա, հաստատել են նաև ՌԴ կառավարությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել