Pastinfo.am-ը գրում է.

Եգիպտոսի Սինաի թերակղզում ռազմական ուժերի կողմից սպանվել է 7, ինչպես նաև ձերբակալվել է 5 գրոհային:
 
Գեներալ Մուհամեդ Սամիրի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ փոխհրաձգությունների արդյունքում զինվորներն սպանել են 3 գրոհայինների, իսկ 4 գրոհային մահացել Ռաֆա սահմանամերձ քաղաքում գտնվող մի տան վրա հարձակման փորձ իրականացնելու ժամանակ:
 
Անցյալ ամառ ռազմական ուժերի կողմից իսլամիստ նախագահ Մուհամեդ Մորսիին պաշտոնանկ անելուց հետո գրոհայիների կողմից հարձակումները Սինաի թերակղզում և Եգիպտոսում ավելի հաճախակի են դարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել