Իրականում ինչո՞ւ Լեւոն Հայրապետյանի համար նախատեսված երթը չեղյալ հայտարարվեցYerkir.am-ը գրում է.

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթը չի կայանա: Նման հայտարարություն էր տարածել Լևոն Հայրապետյանի գրասենյակը, եւ խնդրել ու հորդորել բոլորին, առանց` «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի հետ համաձայնության որևէ քայլ, երթ, ցույց, ստորագրահավաք չկազմակերպել: «Ամեն ինչ կարվի իր ժամանակին: Սակայն ինքնաբուխ, անկազմակերպ գործողություններով մենք իրավունք չունենք ակամա վնասելու մեր հայրենակցին»,- ասված է հայտարարության մեջ:  

Yerkir.am-ի հետ զրույցում Լևոն Հայրապետյանի ընկեր Արթուր Սաֆարյանը հայտարարեց, որ երթը չեղյալ է հայտարարվում, որովհետև այն կարող է հակառուսական տրամադրություններ ստեղծել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել