article-2701928-1FDB48E400000578-615_634x5031in.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ չի պատրաստվում «պատերազմ հայտարարել» Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ` Ժոզե Մոուրինյոյին: Հոլանդացի մասնագետը նշել է, որ ընկերներ են Մոուրինյոյի հետ:

«Չեմ կարծում, թե Ժոզեի հետ միմյանց պատերազմ ենք հայտարարելու: Մոուրինյոն իմ ընկերն է. շոուի մի սպասեք:

Ես պետք է ղեկավարեմ իմ թիմը, իսկ դա արդեն բարդ խնդիր է: Ինձ չեն անհագստացնում այլ ակումբներ կամ այլ մարզիչներ»,- Mirror-ը մեջբերում է վան Գալի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել