levon hayrapetyanGalatv.am-ը գրում է.

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  արցախահայ գործարար, Մոսկվայում կալանավորված Լեւոն Հայրապետյանի համարձակ ելույթը 2013 թ.-ին  Եվրոպայի հայկական միությունների ֆորումի 15-րդ հոբելյանական համագումարի ժամանակ:

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ ԳրիգորյանըԳԱԼԱ-ի հետ զրույցում մի քանի օր առաջ, անդրադառնալով արցախցի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորմանը,  հիշեց   ֆորումի 15-րդ հոբելյանական համագումարը , որի ժամանակ Լ. Հայրապետյանը զղջացել էր, եւ հայտարարել, որ ինքը ճակատագրական մեծ սխալ է թույլ տվել՝ ֆինանսավորելով Սերժ Սարգսյանին ընտրություններից առաջ:

Նա  հանդես  է եկել նաեւ  20 րոպեում իշխանափոխության ծրագրով՝ հայտարերելով, որ «հեղափոխությանը դեմ ենք և կողմ ենք իշխանափոխությանը», որի համար պետք էր լավ ծրագիր ներկայացնել ու Սերժ Սարգսյանին ասել՝ արի դու քո կամքով հրաժարվի, մենք միասին, բոլորով փորձենք երկիրը փրկել:

Հոբելյանական համագումարի այս ելույթում, որը Յութուբում տեղադրել է Սլովակիայից  Լիբոր Սփիմրը,  Լ. Հայրապետյանի խոսքի այդ հատվածը մոնտաժված է:  Իր ելույթում արցախցի գործարարը քննադատում է ՀՀ իշխանություններին, քննադատական խոսքեր հղում թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի վարչակարգերին:

Գործարարն անդրադառնում  է նաեւ Ռուսաստանի կողմից մեր հակառակորդին՝ Ադրբեջանին, զենք վաճառելու քաղաքականությանը՝ ասելով.  «Ավտանգությունն ամենակարեւորն է, շատ վտանգներ  են եղել մեր պատմության մեջ, այսօր ես կարող եմ ասել, որ ամենավտանգավորն է,  երբ Ռուսաստանը զենք է վաճառում, հարձակողական զենք Ադրբեջանին,  երբ մենք  իրենց բարեկամներն ենք, դա մեր կառավարության արդյունքն է»,-հայտարարում է գործարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել