Aysor.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանց իրականացումը լինելու է իր անմիջական վերահսկողության ներքո:

Խորհրդակցությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել