Tert.am-ը գրում է.
Արջուտի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ լսումներին մասնակցելուց հետո մի խումբ բնապահպաններ եզրակացություն են կազմել՝ ուղղելով բնապահպանության նախարարությանը, որ նախագիծը պետք է մերժել, քանի որ թերի է: Այս մասին Tert.am-ին ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։
«Նախարարությանը գրել ենք, որ պրոյեկտը պետք է մերժել, քանի որ թերի է, և պետք է ներկայացվի նոր նախագիծ, որը կենթարկվի պարտադիր փորձաքննության»,-նշեց նա։
Իսկ թե ինչ խնդիրներ են տեսել՝ բնապահպանը հակադարձեց, թե ո´չ իրենք, ո´չ էլ՝ մեկ ուրիշը չպետք է փորձի հասկանալ՝ խնդիր կա՞, թե՞ ոչ, պետք է նախագծում այդ ամենն արտացոլված լինի։
«Հնարավոր բոլոր խնդիրները նախագծում պետք է արտացոլված լինեն, զրոյից նկարագրված լինի և տա բոլոր հարցերի պատասխանը։ Եթե մենք գիտենք, որ այդ սարի վրա աղբյուրներ կան, ու այդտեղից է խմելու ջուրը գալիս, պետք է նշված լինի, թե ինչ ազդեցություն կունենա հանքի շահագործումը այդ աղբյուրների վրա, կունենա՞, թե՞ չի ունենա։ Իսկ եթե նախագծում խնդիրը նկարագրված չէ, ուրմեն նախագիծը թերի է, մանավանդ՝ ոսկու հանքի դեպքում»,-նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ