spanutyunGalaTV.am-ը գրում է.

ԳԱԼԱ-ն տեղեկացրել էր, որ երեկ  կեսօրին Վրաստանից Հայաստան է վերադարձել եւ իրավապահներին ներկայացել հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գերեզմանատանը հարակից տարածքում Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող ռազմական ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցը: Նա արդեն ցուցմունք է տվել նախաքննական մարմնին՝ խոստովանել, որ ինքն է սպանել 50-ամյա Հարություն Գրիգորյանին, ով, հիշեցնենք, ԳՊՄԻ ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբայրն էր:

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արման Կատունյանն իր ցուցմունքում ներկայացրել է սպանության դրդապատճառները. «Այո, որպես կասկածյալ ցուցմունք է տվել ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի օպերատիվ քրեական հետախուզության բաժանմունքի պետը՝ Արման Կատունյանը: Նրա ցուցմունքը հրապարակման ենթակա չէ, նախեւառաջ այն հանդիսանում է նախաքննության գաղտնիք, եւ որ ամենակարեւորն է՝ անձնական գաղտնիք»,- նշեց Րաֆֆի Ասլանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել