Քարուքանդ ճանապարհի փորձությունները մինչև ՎրաստանArmnewsTV.am-ը գրում է.

Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73-83 կմ-ը` Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած ճանապարհահատվածը փակ է: Հուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը դեպի Դիլիջան տանող թունելի հատվածը հիմնանորոգվում է: Երևանից Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար վարորդները պետք է անցնեն Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհահատվածը:

Վրաստան հանգստի մեկնողներին, տուրիստական ընկերությունները փոխադրում են Ապարան, Վանաձոր, Ալավերդի ճանապարհահատվածով: Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչը տեղեկացնում է` Դեպի Ալավերդի տանող ճանապարհահատվածի սկզբնամասը քանդված է: Եվ քանդված ճանապարհի պատճառով զբոսաշրջիկներով ավտոբուսը սահմանված գրաֆիկից ետ է ընկնում: 

Վարորդներին եւ ընդհանրապես ուղեւորներին մտահոգում է նաև Ալավերդիի թունելը: Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչն ասում է, որ Ալավերդիից դեպի Վանաձոր եկող մեծ բեռնատարներն ու ավտոբուսները ստիպված են թունելի ներսում ետ ու առաջ անել, կամ մի մեքենան պետք է թունելից դուրս գա, որ մյուսը շարժվելու հնարավորություն ունենա:

Ավտոբուսի վարորդներն էլ ստիպված պետք է թունելի միջին հատվածով երթեւեկեն` հակառակ դեպքում ավտոբուսը կբախվի թունելի պատերին: Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչը նշում է, որ իրենք Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհով են անցնում, ինչը 7 կմ-ով երկարացնում է ուղին: 

Ավելի քան 10 տարի այս վարորդը Նոյեմբերյան էր ուղեւորներ տանում Դիլիջանի թունելով: Այսօր նա էլ ստիպված է Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհով անցնել: Միկրոավտոբուսն անցնում է նաև սահմանամերձ Ոսկեպարի ճանապարհով: Վարորդն ասում է, որ դժվարություններ կլինեն ձմռանը, եթե մինչեւ այդ Դիլիջանի թունելը չնորոգվի:

Զբոսաշրջային ընկերությունները զբոսախումբը սովորաբար Քոբուլեթի են ուղարկում գիշերը, մինչդեռ այդ ժամերին սահմանամերձ գոտով երթևեկելն անվտանգ չէ: Զբոսաշրջային ընկերություների մոտավոր հաշվարկով` Դիլիջանի թունելի փակ լինելու դեպքում զբոսաշրջիկներին Բաթումի հասցնելու համար իրենք ճանապարհին 20-30 րոպե ժամանակ են կորցնում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել