Բորուսիան ցանկանում է նոր ներդրողների շնորհիվ ֆինանսապես մրցակցել Բավարիայի հետArmsport.am-ը գրում է.

Դորտնունդի «Բորուսիան»  ներդրողներ է փնտրում, որոնց շնորհիվ կկարողանա իր գլխավոր մրցակից Մյունխենի «Բավարիայի» և մյուս եվրոպական թոփ ակումբների համեմատ կրճատել աշխատավարձերի բյուջեի տարբերությունը։

Ինչպես հայտնում է «Bloomberg»–ը, դորտմունդցիները պատարստվում են մինչև սեպտեմբերի վերջն ակումբի բաժնետոմսերի 5 տոկոսը վաճառել երկու ստրատեգիական գործընկերներին։ Նշենք, որ հունիսին «Բորուսիան» արդեն վաճառել է իր բաժնետոմսերի 9 տոկոսը, որոնք գնել է «Evonik Industries» կազմակերպությունը։

«Պարտադիր չէ, որ դա լինի գերմանական ընկերութուն կամ մեր ներկայիս հովանավորներից մեկը։ Ստրատեգիական գործընկերը պետք է դառնա ներդնող, որը հետաքրքրված կլինի երկարաժամկետ հովանավորության մեջ։

Յուրաքանչյուր լիգայում պետք է լինի մեկ, երկու կամ երեք ակումբ–փարոսներ, որոնք կլինեն ազգային առաջնության առաջատարները և կվայելեն ամբողջ աշխարհի աջակցությունը»,– հայտարարել է դորտմունդյան ակումբի գործադիր տնօրեն Յոահիմ Վատցկեն։

Վատկեն նաև նշել է, որ Գերմանիայի հավաքականի աշխարհի չեմպիոն հռչակվելը զգալիորեն մեծացրել է Բունդեսլիգայի երկրպագունների բանակը, ինչպես նաև ամրապնդել է գերմանական ակումբների դիրքերը խաղերի հեռարձակումների վաճառքի հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել