Aroxj.am-ը գրում է.

Բերանի խոռոչի հիվանդությունները երիտասարդացման միտում ունեն, սակայն ստոմատոլոգները դեռ չեն կարող ասել, թե ինչի հետևանքով են դրանք առաջանում: Այս մասին հայտնեց  բժիշկ-օրթոդենտ Արթուր Փափազյանը:  Մասնագետների խորհուրդը մեկն է` խնդիրներից խուսափելու համար ավելի վաղ դիմել բժշկի օգնությանը:   «Մարդիկ պետք է հասկանան, որ ատամի վրա առաջացած փոքր խոռոչը ժամանակին չբուժելու դեպքում լուրջ խնդիրների կարող են հանգեցնել: Ինչպես յուրաքանչյուր հիվանդություն, այս դեպքում ևս ավելի հեշտ է ժամանակին կանխարգելել, քան բուժել»,- նշեց  Արթուր Փափազյանը:                                                                                                                          

Մասնագետը չի բացառում, որ մարդկանց սոցիալական վիճակը նույնպես կարող է պատճառ լինել ժամանակին բժշկի չգնալու համար:
Նրա խոսքով, ատամների հիվանդության առաջացման պատճառներից են էկոլոգիական խնդիրները, սնունդը, սնվելու ռեժիմը, սթրեսը, ժառանգականության գործոնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել