Tert.am-ը գրում է.

Ռուսաստանցի երգահան Իգոր Կրուտոյը կարող է փակել Յուրմալայում «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը, որի ժյուրիի նախագահն է, հայտնում է  Delfi-ն:

Մրցույթի շուրջ եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ չի ցանկանում հեռանալ Լատվիայից, սակայն նրա համբերությունը հատնում է:

Կրուտոյն ասել է, թե արդեն 10 զանգ է ստացել տարբեր ռուսաստանցի նահանգապետներից, ովքեր առաջարկում են մրցույթը Յուրմալայից այլ վայրեր տեղափոխել: Առայժմ, սակայն, տարբերակներից ոչ մեկը չի դիտարկվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել