Pastinfo.am-ը գրում է.

Երեկ Ֆլորիդայի լողափում ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառով մահացել է լողափով զբոսնող տղամարդը, իսկ նրա դուստրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին հաղորդում է «CNN» լրատվական գործակալությունը:
 
Ինչպես հայտնում է շերիֆի գրասենյակի խոսնակը, աղետալի իրավիճակում գտնվող ինքնաթիռի օդաչուն հաղորդել է, որ չի կարող վերադառնալ օդանավակայան և կփորձի վայրէջք կատարել հարավում գտնվող «Կասպերսեն» լողափում:
 
Վայրէջքի արդյունքում ինքնաթիռը հարվածել է լողափով զբոսնող հորն ու աղջկան:

Տղամարդը տեղում մահացել է: Նրա դուստրը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
 
Ինքնաթիռի օդաչուն և ուղևորները չեն վնասվել:
 
Դեպքի առթիվ իրականացվում է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել