Pastinfo.am-ը գրում է.

ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներն ուրբաթ օրը ներկա են գտնվել մահացած ադրբեջանցի դիվերսանտի հուղարկավորությանը, վերջինս հուղարկավորվել է ԼՂՀ տարածքում:
 
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասաց ԿԽՄԿ-ի  հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ մահացած ադրբեջանցի դիվերսանտի հուղարկավորության ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջացել, և ԿԽՄԿ-ն դիմել է՝ մահացած ադրբեջանցի քաղաքացու դիակը  իր հարազատներին հանձնելու համար: 
 
Ինչ վերաբերում է մյուս 2 դիվերսանտներին, ապա այս դեպքում էլ Կարմիր Խաչի ներկայացուցիչներին ԼՂՀ իշխանությունները թույլատրել են տեսակցել  նրանց, որից հետո դիվերսանտների նամակները փոխանցվել են իրենց հարազատներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել