Նոր մանրամասներ Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի մասինSlaq.am-ը գրում է.

Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը իրեն չի ներում այդքան ժամանակ գտնվել կալանքի տակ: Եթե ձերբակալությունը երկար տևի, նա կարող է մահանալ: Այդ մասին հայտնել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մեկնաբանելով Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցը:

«Այն հիվանդությունների փունջը, որն առկա է Լևոն Հայրապետյանի մոտ, համարվում է ավելի քան հիմնավոր փաստարկ նրան կալանքի տակ պահելու անթույլատրելիության մասին, և ռուսական դատարանը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը», - հայտնել է Կոմանդոսը՝ հավելելով, որ, եթե Լևոն Հայրապետյանի հետ ինչ-որ բան պատահի, Ռուսաստանը կրկին կբախվի նոր «Մագնիտսկու գործի» հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել