10 բան, որոնք արգելում է իսլամը (Photo)Slaq.am-ը գրում է.

Այն երկրներում, որտեղ բնակչության մեծ մասը իսլամ է դավանում, որպես կանոն, գործում է առաջին հերթին կրոնական բարոյականության օրենքների համակարգը, այլ ոչ թե Արևմուտքում այդքան ընդունված էթիկական նորմերը: Իսլամական երկրների բնակչությունն ընդհանրապես հեռու է ազատության այն մակարդակից, որն առկա է քաղաքակիրթ աշխարհում:
Վերջին տարիներին, իսլամական համակարգերի խստությունը բերել է սեփական քաղաքացիների ընդվզումների շարքի, մինչդեռ իսլամի ֆանատիկոս հետևորդները ամեն գնով ջանում են, որպեսզի պահպանվի այն կոնսերվատիվ մթնոլորտը, որը մենք սովոր ենք ասոցացնել իսլամական աշխարհի հետ:

Այս անգամ էլ ձեզ կներկայացնեմ 10 հետաքրքիր արգելք, որոնք հարամ են, այսինքն` արգելված են մահմեդական երկրներում.

1. Եթե դուք կին եք, իսկ ձեր երկրում պետական կրոնն իսլամն է, ապա արժե հատուկ ուշադրություն դարձնել ձեր հագուկապի վրա: Ի դեպ, որոշ երկրների դեպքում սա վերաբերում է նաև զբոսաշրջիկ կանանց, ովքեր այցելել են իսլամական երկիր: Երբ փողոցում շրջող կնոջ մարմինը չափից ավելի բաց է, իսլամը դա որակում է որպես աննկարագրելի մեղք՝ Ալլահի դեմ: Ցանկացած նեղ շոր, այդ թվում նեղ ջինսերը, արգելված է, դե իսկ վառ գույների շորեր կրելու արգելքը ավելի շուտ ուղղված է Արևմտյան մշակույթին հետևելու դեմ, քան պատճառաբանված է Ղուրանով:

10 բան, որոնք արգելում է իսլամը (Photo)

2. Չնայած նրան, որ «ձիու պոչ» սանրվածքը բավականին կիրառական է իսլամական երկրների համար սովորական՝ շոգ եղանակային պայմաններում, սակայն որքան էլ տարօրինակ հնչի, շարիայի օրենքներով ապրող երկրներում կանանց կողմից օրենքի ուղղակի խախտում է համարվում նման սանրվածք ունենալը: Մշակութային ու մենթալիտետային առանձնահատկությունների պատճառով նման սանրվածքը համարվում է ազատ բարքերի մասին վկայող փաստ, ուստի այն արգելված է: Մի մտածեք սակայն, որ տղամարդկանց համար իսլամական կենցաղն ավելի հեշտ է: Օրինակ` եթե մահմեդական տղամարդը չափից ավել երկարացնի իր մազերը, ապա դրան կհետևի խստագույն պատիժ, որովհետև իսլամիստները չափից երկար մազերը տղամարդկանց մոտ ասոցացնում են տվյալ տղամարդու հոմոսեքսուալ հակումների հետ, իսկ հոմոսեքսուալիզմի համար իսլամական շատ երկրներում մահապատիժ է սահմանված:


3. Ներկայումս Իրանը հանդիսանում է իսլամական երկրներից ամենաազատականներից մեկը, բայց անգամ Իրանում արգելված են ստամոտոլոգիական բրեկետները, որովհետև իսլամիստները դրանք ընկալում են ոչ թե որպես բուժիչ միջոց՝ ատամների աճի կարգավորման համար, այլ որպես զարդ: Իսլամական երկրներում ծայրահեղական հոսանքների ներկայացուցիչները ամեն ինչ անում են, որպեսզի ապացուցեն, որ մարդկային մարմինն ամբողջովին բնական պետք է լինի, ինչպես այն Ալլահն է ստեղծել, և եթե դուք ծնվել եք ծուռ ատամներով, ապա իսլամը պնդում է, որ դուք պետք է համակերպվեք այդ հանգամանքի հետ:


4. Իսլամում խիստ հարամ է համարվում ցանկացած տեսակի կախարդություն, և այս առումով անգամ իսպանական ինկվիզիցիան մրցակից չէ իսլամին: «Սև արվեստը» խստիվ արգելված է իսլամում՝ իր բոլոր դրսևորումներով: Ասեմ ավելին, քաղաքացիներին արգելված է անգամ դիտել այնպիսի ֆիլմեր և ընթերցել այնպիսի գրքեր, որոնց սյուժեում կախարդության մասին որևէ բան կա, ուստի պետք չէ զարմանալ, որ իսլամական աշխարհում գրեթե չեն ճանաչում Հարրի Փոթթերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել