Armlur.am-ը գրում է.

Իրենց նուրբ զգացմուքնները դատապարտյալները փորձում են արտահայտել դաջվածքներով: Ինչ էլ որ ասեն քրեական հեղինակությունների մասին, նրանք զերծ չեն սիրային ապրումներից, և իրենից նուրբ զգացմունքները բանտերի «թագադրված բնակիչներն» արտահայտում են ամենից հասանելի միջոցով: աղավնիներ-ծաղիկներ Սիրային թեմաներով դաջվածքները, օրինակ՝ սրտի մեջ հանգրվանած և ծաղիկներով շրջապատված համբուրվող աղավնիները, ուներ հին «օրենքով գողերից» մեկը՝ Անտոն Սչասլիվին՝ Անտոն Ֆարտովին: Դաջվածքն արվել է 1913-ին, երբ լրացավ Անտոնի 20-ամյակը և նա սիրահարվեց Աննային, ով հետագայում դարձավ Անտոնի ընկերուհին, սակայն մահացավ 1919-ին: Նշենք, որ Ֆարտովին Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից էր: Առաջին անգամ նա դատվել է 1927-ին՝ իր պատիժը կրելով հատուկ նշանակության ճամբարում: Ավելի ուշ նրան ճակատագիրն այլ տեղով տարավ: Ընդհանուր առմամբ՝ «օրենքով գողը» դատապարտվել է 6 անգամ, հիմնականում՝ գողության համար: Ի դեպ, ծաղիկները՝ որպես դատապարտյալների դաջվածքի մի մաս, գրեթե վերացան 1930-ականներին՝ ГУЛАГ-ի տարիներին: Դաջվածքներում սիրո խոստովանությունները հիմնականում կատարվում էին հապավումների տեսքով: Օրինակ՝ «ЛБЖ» («Люблю больше жизни»՝ Սիրում եմ կյանքից առավել): Ի դեպ, այս դաջվածքը կրողը ազատազրկվել է 1926-ին մարդասպանության համար՝ 9 տարի ժամկետով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել