168.am-ը գրում է. 

Aroxj.am-ը անդրադարձել է խռացնելուց խուսափելու մեթոդներին: Պատճառները Դրանք կարող են լինել տարբեր՝ սկսած կառուցվածքային առանձնահատկություններից, վերջացրած առողջական լուրջ խնդիրներով: Բոլոր դեպքերում այդ ամենը կարելի է կարգավորել: Պատճառները կարող են լինել նաև՝ շնչառական համակարգը, կոկորդի փափուկ հյուսվածքները, անհարմար դիրքով քնելը և այլն: Տարիքը Միջին և միջինից բարձր տարիքի մարդկանց մոտ նեղանում է կոկորդը և մկանները կորցնում են իրենց տոնուսը: Ֆիզիկական կառուցվածքի առանձնահատկությունները Տղամարդկանց մոտ խռացնելն ավելի հավանական է քան կանանց մոտ: Պատճառներից մեկը կարող է լինել ախորժակը, ընդլայնված ադենոիդները և մի քանի այլ նորմային չհամապատասխանող երևույթներ, որոնք հիմնականում լինում են ժառանգական: Քաշի հետ կապված խնդիրներն ու վատ ֆիզիկական պատրաստվածությունը Ճարպային հյուսվածքներն ու ֆիզիկական ակտիվության պակասը նպաստում են խռացնելուն: Ալկոհոլ, ծխախոտ, դեղորայք Երևի թե նկատել եք, որ ավելի շատ խռռացնում եք այն ժամանակ, երբ մի քիչ ալկոհոլ եք օգտագործել (այն դեպքում, եթե չեք ծխում և դեղեր չեք խմում): Քնելու անհարմար դիրքը- Եթե սովորաբար մեջքի վրա չեք քնում, ապակոկորդի մկանները կարող են խանգարել շնչառական համակարգինորմալ ընթացքին: Դրա համար պետք է հասկանալ, թե որ դիրքում քնելուց եք խռռացնում: Խռացնելը մեջի վրա քնած ժամանակ – Ամենատարածված պատճառներից մեկն է: Դրա համար անհրաժեշտ է փոխել քնելու դիրքը և զբաղվել ակտիվ ֆիզիկական վարժություններով: Ց անկացած դիրքով քնելուց խռռացնելը- Այսպիսի դեպքում նշանակում է, որ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք պահանջում են լուրջ հետազոտություն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել