BarCamp-Արցախ 2014-ի մեկնարկը հոգևոր էրPanorama.am-ը գրում է.

Արցախում արդեն չորրորդ տարին անընդմեջ ընթանում է BarCamp-ը, որի մեկնարկն այս տարի տրվեց հոգևոր անվտանգության մասին շնորհանդեսով: Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարևոր իրադարձության ընթացքում զուգահեռ ներկայացվում են շնորհանդեսներ ՏՏ և բլոգ ու սոցիալական մեդիա ոլորտներում:

Արցախի կրթական հիմնադրամի տնօրեն, BarCamp-Արցախ 2014-ի կազմակերպիչներից Վլադիրմիր Գրիգորյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թեմաներն ավանդական են: Նա այս տարվա BarCamp-ում կարևորեց հոգևոր թեմայով շնորհանդեսով մեկնարկն ու զորամաս այցելությունը:

«Մեր հակառակորդը պարտություն է կրել պատերազմում և փորձում է տեղեկատվական, հոգևոր դաշտում հաջողություններ ձեռք բերել, ինչի համար կարևորել ենք այս թեմայի քննարկումը»,-ասաց Վլադիրմիր Գրիգորյանը:

Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում խիստ կարևորեց ոլորտն ու երիտասարդների պատրաստվածությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել