10121958061in.am-ը գրում է.

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի կինը վաճառում է ամուսնու օդանավը: Այս մասին հայտնում է Bild պարբերականը և հիշեցնում, որ 2013-ի դեկտեմբերից մինչ այս տարվա հունիս Շումախերը գտնվել է արհեստական կոմայի մեջ:

Նա գլխի ծանր վնասվածք էր ստացել ֆրանսիական Ալպերում դեկտեմբերի 29-ին դահուկով սահելիս: Հունիսի վերջին հայտարարվել է, որ 6.5 ամիս անց Շումախերը կոմայից դուրս է եկել և Գրենոբլի հիվանդանոցից տեղափոխվել Լոզաննայի վերականգնողական կլինիկա: Այնուհետև նրա կինը՝ Կորիննան, հայտարարել էր, որ Շումախերի վիճակն աստիճանաբար բարելավվում է:

Falcon 2000EX օդանավը նախատեսված է 8 ուղևորի համար: Այն վաճառվում է 20 մլն եվրոյով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել