IMF-chief-economist-Olivi-0111in.am-ը գրում է.

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ռուսական տնտեսության կանխատեսումների իջեցումը, ապրիլյան գնահատականների համեմատ, պայմանավորված է գործարար միջավայրի վստահության վատթարացմամբ՝ հայտարարել է ԱՄՀ-ի գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարը Մեխիկոյում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Այս մասին փոխանցում է Interfax-ը:

Հինգշաբթի ԱՄՀ-ն Ռուսաստանի տնտեսության աճի կանխատեսումը պահել է 2014-ին՝ 0.2 տոկոսի, իսկ 2015 թվականին 1 տոկոսի մակարդակի վրա: Ապրիլին հիմնադրամը 2014-ի համար Ռուսաստանի ՀՆԱ աճը գնահատել էր 1.3 տոկոս, իսկ 2015-ին՝ 2.3 տոկոս: Սակայն արդեն ապրիլի վերջին հիմնադրամը, Ռուսաստանում առաքելության աշխատանքի արդյունքներով, նվազեցրել էր կանխատեսումը համապատասխանաբար՝ 0.2 և 1 տոկոս:

Բլանշարի խոսքով՝ կանխատեսումների վատթարացումն արտացոլում է գլխավորապես գործարար վստահության վատթարացումը, խորացած աշխարհաքաղաքական լարվածությունը: «Արդյունքում մենք տեսնում ենք կապիտալի խոշոր արտահոսք և ներդրումային որոշումների ընդունման գործնական սառեցում»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել