«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին սկզբնական շրջանում բավականին լայն լիազորություններ էր ընձեռել: Եվ կառավարությունում բոլոր հարցերը լուծվում էին հենց Դ. Հարությունյանի միջոցով: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Հովիկ Աբրահամյանը վերջերս սկսել է կամաց-կամաց նվազեցնել նրա լիազորությունների շրջանակը՝ թողնելով միայն մասնագիտական ոլորտում հարց լուծելու հնարավորություն:

Ըստ շշուկների՝ այս հարցում որոշակի դերակատարում ունի Դ. Հարությունյանի տեղակալ Գուրգեն Դումանյանը: Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հերքեց այս լուրերը: «Ընկերուհուս բալիկին հարցրին, թե ում է ավելի շատ սիրում՝ հայրիկին, թե մայրիկին: «Հավասար, որովհետև երկուսին էլ չեմ սիրում»,- ասաց նա: Հիմա երկու լուրերն էլ հավասարապես չեն համապատասխանում իրականությանը»,֊նշեց Դավիթ Հարությունյանը»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել