Tert.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, թե իր տեղեկություններով՝ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցում օրերս տեղի ունեցածմիջադեպը կենցաղային վեճի արդյունք էր: 

«Ցավում եմ Թբիլիսում տեղի ունեցած միջադեպի համար: Իմ տեղեկություններով՝ դա եղել է կենցաղային վեճ, որը, ցավոք սրտի, վերածվել է մեծ ընդհարման, որը տեղի է ունեցել Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ»,– ասաց նա՝ հավելելով, որ այստեղ կրոնական և ազգային հանդուրժողականության խնդիր կա։

Վերջինիս խոսքով, այնուամենայնիվ, միջեկեղեցական հարաբերությունների, հայ և վրաց ժողովրդի հարաբերությունների ջերմացման, ակտիվացման մշակութային համար գործիքներ պետք է ստեղծել, որովհետև Վրաստանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել