Lurer.com-ը գրում է.

Air Algerie ավիաընկերության ինքնաթիռը, որը որոշ ժամանակ առաջ անհետացել է ռադարներից, կործանվել է Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մոտակայքում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Դեպի Ալժիր թռչող ինքնաթիռում եղել է առնվազն 116 մարդ: Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են:

Նշենք, որ Air Algerie ավիաընկերության ինքնաթիռը երկինք բարձրանալուց 50 րոպե անց կորցրել էր կապն ավիաընկերության հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել