]axkajin1in.am-ը գրում է.

Մայրաքաղաքի կանաչ տարածքները համալրվում են ծաղկային ձևավորումներով

Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների շրջանակում կանաչապատման համար նախատեսված տարածքները համալրվում են նաև ծաղկային նոր ու հետաքրքիր ձևավորումներով:

2014 թվականի մայրաքաղաքում նախատեսված է տեղադրել ծաղկային 112 կոմպոզիցիա:

Մինչ օրս վարչական շրջաններում արդեն իսկ տեղադրվել է մոտ 80 նման կոմպոզիցիա:

Նշենք նաև, որ Երևանն այս տարի ձևավորվել է ավելի քան 2 մլն ծաղիկներով, որոնց մի մասը տեղ են գտել կոմպոզիցիաներում: Մայրաքաղաքի ծաղկապատման հարցում ընդհանուր մոտեցում ցուցաբերելու նպատակով ծաղկապատման և մասնավորապես ծաղկային ձևավորման լուծումները նախապես համաձայնեցվում են Երևանի գլխավոր դիզայների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել