Woman_with_salad1in.am-ը գրում է.

Մազերի հետ կապված խնդիրները չի կարելի անտեսել՝ կարծում են բժիշկները: Դա կարող է զարգացող հիվանդության առաջին նշան լիել: Անհանգստացնող նախանշաններից են՝ մազերի անոմալ թափվելը կամ աճը, մազերի և գլխամաշկի չափազանց չորությունը, թեփը՝ հայտնում է Meddaily-ն:

Մազերի տարբեր խնդիրները՝ անփայլ մազերը, ճյուղավորվող ծայրերը, յուղոտ մազերն օրգանիզմում ինչ-որ նյութերի պակասի կամ խնդիրների առկայության նշան են: Այսպես. չոր և դյուրաբեկ մազերը վկայում են սպիտակուցների, վիտամին А-ի, ցինկի, ճարպաթթուների դեֆիցիտի և վահանագեղձի հետ կապված խնդիրների մասին:

Յուղոտ մազերը վկայում են ցինկի, ֆոլիկ թթվի և В6 վիտամինի պակասի մասին, կոշտ մազերը՝ սպիտակուցի, А վիտամինի պակասի և հնարավոր հիպոթիրեոզի մասին, ճյուղավորվող ծայրերը՝ անեմիայի առկայության, երկաթի, վիտամին В6-ի, մագնեզիումի կամ ցինկի պակասի մասին:

Վաղաժամ ալեհերությունը կարող է լինել սթրեսի, հորմոնների հետ կապված խնդիրների, В խմբի վիտամինների, մեղրի և ֆոլիկ թթվի պակասի հետևանք: Գլխամաշկի հետ կապված խնդիրները (թեփ, սեբորեա, փսորիազ) հնարավոր է՝ առաջանում են սնկային վարակից, սթրեսից, В խմբի վիտամինների, ցինկի և կարևոր ճարպաթթուների պակասից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել