Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում նրանք մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում լարվածության վերաբերյալ: Քաղաքագետը կարծում է, որ հայտարարությունում երկու կարևոր հանգամանք կարելի է առանձնացնել. առաջինը՝ նրանց մտահոգությունն է, որին, ամենայն հավանականությամբ, կհետևի համանախագահների այցելությունների պարբերականությունը, և երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախատեսվող հանդիպումը Նյու Յորքում:

«Այս հայտարարությունը գնահատում եմ որպես իրական արձագանք վերջին շրջանում սահմանում եղած լարվածությանը: Այստեղ ամենակարևորը պետք է առանձնացնել այն, որ համանախագահները փորձ են կատարում Նյու Յորքում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի երկրների նախագահների հանդիպում: Կարծում եմ, որ դա շատ կարևոր է, որովհետև, ըստ երևույթին, կարծեք, Ֆրանսիայի նախագահ Օլանդին չի հաջողվել այդ հանդիպումը կազմակերպել»,– ասաց Աղասի Ենոքյանը:

«Ինձ թվում է, որ Ֆրասնիայի ջանքերը հանդիպեցին Ռուսաստանի լուրջ դիմադրությանը, որովհետև Ռուսաստանն իր ձեռքն է վերցրել այս կոնֆլիկտի մենենջմենթն ամբողջությամբ: Համանախագահների հայտարարության կարևորությունն այն է, որ Ռուսաստանը ևս միացել է հանդիպում կազմակերպելու նախաձեռնությանը, առավելևս, որ հանդիպումը լինելու է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում»,- ավելացրեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել