article-0-1FEA110D00000578-276_634x3381in.am-ը գրում է.

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Կոտ դ՛ Իվուարի հավաքականի 21-ամյա պաշտպան Սերժ Օրյեն բուժզննում է անցել ակումբում, որից հետո ստերագրել է 1 տարվա վարձակալական պայմանագիր:

Սպասվում էր, որ ՊՍԺ-ն կգնի նրա տրանսֆերը, սակայն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները հնարավորություն չեն տալիս դա անել: Այնուամենայնիվ, պայմանագրում կա կետ, ըստ որի՝ մրցաշրջանի ավարտից հետո ՊՍԺ-ն ունի Օրյեի տրանսֆերի գնման նախապատվության իրավունք:

«Օրյեն մոլորակի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից է: Նրա ծառայություններով խոշորագույն ակումբներ էին հետաքրքրվում: Ուրախ ենք նրան տեսնել մեր թիմում»,- հայտարարել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին:

Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնության նախորդ մրցաշրջանում եզրային պաշտպանը «Թուլուզ»-ի կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել