էներգակիրների ինքնարժեքը արտադրանքի արժեքի մեջ քանի գնա` պակասելու է. Էկոնոմիկայի նախարարYerkir.am-ը գրում է.

Տեխնոլոգիական վերազինումը ընթանում է արտադրության զարգացմանը զուգահեռ, ընդհանրապես, եւ այդ առումով նույն էներգակիրների ինքնարժեքը, այսպես թե այնպես, արտադրանքի արժեքի մեջ քանի գնա պակասելու է. Այսօր լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար կարեն Ճշմարիտյանն անդրադառնալով էներգակիրների թանկացման ազդեցություններին Հայաստանի տնտեսության վրա:  

Ընդգծելով, թե կառավարությունն այսօր ավելի էներգախնայող ու տեխնոլոգիապես ավելի բարձր արտադրությունների է ձգտում նախարարը, մասնավորապես, նշեց «Եվ ձգտումը, եւ քաղաքականությունն ուղղված են նրան, որ մտավոր կարողություններն ավելի շատ ավելացված արժեքը ստեղծեն Հայաստանի արտադրություններում: Համենայն դեպս կառավարության քաղաքականությունն ուղղված է դրան եւ ինովացիոն քաղաքականության, ինովացիոն համակարգի ներդրումն է, որ հասցնելու ավելի բարձր ինտելեկտուալ կոմպոնենտ ունեցող արտադրանքի ստեղծմանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել