big_1393572002_93891681in.am-ը գրում է.

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հույս է հայտնել դիվանագիտական ճանապարհով Գազայի հատվածում հակամարտության շուտափույթ դադարեցման մասին և հայտնել է «այդ նպատակով որոշակի առաջընթացի մասին», որը ձեռք է բերվել վերջին 24 ժամերին:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակիին, հաղորդել է, որ Քերին Իսրայել է ժամանել, որպեսզի փորձի զինադադարը համաձայնեցնել իսրայելական բանակի և պաղեստինցի գրոհայինների հետ: Կահիրեում եգիպտական իշխանությունների հետ բանակցություններից հետո, որոնք իրենց վրա են վերցրել Իսրայելի և Պաղեստինի միջև գլխավոր միջնորդի դերը, Քերին չորեքշաբթի օրը երկու անգամ հանդիպել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ, իսկ դադարների ժամանակ Հորդանան գետի Արևմտյան ափին խորհրդակցություններ է անցկացրել Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի ղեկավար Մահումդ Աբասի հետ:

«Մենք շարունակում ենք աշխատել զինադադարի ուղղությամբ: Մենք շարունակում ենք աշխատել նախագահ Աբասի և տարածաշրջանում ուրիշների հետ, որպեսզի հասնենք դրան: Կարող եմ ասել, որ վերջին 24 ժամերին այդ նպատակին հասնելու համար որոշակի առաջընթաց է գրանցվել»,-ասել է Քերին Ռամալահում բանակցություներից հետո: Նա տեղեկացրել է, որ Նեթանյահուի հետ երկրորդ հանդիպումից հետո կրկին Կահիրե կմեկնի:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Քերիի հետ հանդիպումից հետո Նեթանյահուն մամուլի համար փակ ռեժիմով ռազմաքաղաքական կաբինետի նիստ է անցկացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել