Ladynews.am-ը գրում է.

Ամսագրի թոփ-ցուցակում հայտնվել են միայն ամենավառ կերպարով լեդիները, որոնց ոճը ոգեշնչել ու հիացրել է ողջ տարվա ընթացքում:

Արժանիորեն ամենաոճայինների վարկանիշային ցուցակում հայտնվել է բրիտանացի հեռուստահաղորդավարուհի, մոդել և բրիտանական Vogue-ի խմբագիր Ալեքսա Չանգը. հանրության մեջ նրա յուրաքանչյուր հայտնություն մեծ իրարանցում է առաջացնում երկրպագուների շրջանում:

600x580

Harper`s Bazaar-ի վարկանիշային ցուցակը չի ամբողջացել նաև առանց Էմբեր Հերդի: Ջոնի Դեպի սիրելին այժմ հայտնվել է լրատվամիջոցների ռմբահարման տակ, սակայն նրա ոճային որոնումները միայն բորբոքում են կրքերը և ավելացնում նրա հեղինակությունը:

600x580

BAFTA մրցանակաբաշխության ժամանակ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հայտնվեցին կոստյումներով: Փիթն այդպես էլ չի վարժվում գեղատես կոստյումներին և փողկապներին, սակայն լեդիները հայացք նետելով նրա վրա ամեն անգամ արտաբերում են. «Ահ, ինչ տղամարդ է»:

600x580

Կարա Դելևինը նախկինի նման պահպանում է իր մեծ հռչակը: Նա հասցնում է նկարահանվել ամենահանրահատ ապրանքանիշների ու ամսագրերի համար, ինչպես նաև հանրությանը զարմացնում` իր ամենաանսովոր ոճերով:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել