38022381in.am-ը գրում է.

Նիդեռլանդները հարգել են Ուկրաինայում կործանված մալայզիական Բոինգ ինքնաթիռի զոհերի հիշատակը: Սգո արարողությունները սկսվել են երկիր տեղափոխված զոհերի առաջին երկու դիակների հետ մեկտեղ: Օդանավակայանում նրանց դիմավորել է երկրի թագավորը, վարչապետը, այլ երկրների ներկայացուցիչներ, որոնց քաղաքացիները նույնպես զոհվել են կործանման հետևանքով, ինչպես նաև զոհվածների ավելի քան 1000 հարազատներ և մտերիմներ, գրում է ITAR-TASS-ը:

Տեղական ժամանակով ժամը 16.00-ին երկրում մեկ րոպե լռություն է հայտարավել:

Վերջին անգամ Նիդեռլանդներում սուգ էր հայտարարվել 50 տարի առաջ, երբ 1962թվականին մահացավ թագուհի Վիլհելմինան:

Նշենք, որ Boeing 777-ի կործանման հետևանքով Նիդեռլանդների 193 քաղաքացիներ են զոհվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել