Replik.am-ը գրում է.

Արտասահմանյան ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ Ճապոնիայում չափազանց շոգ եղանակի պատճառով առնվազն 3 մարդ է մահացել և ավելի քան 3.000-ը հոսպիտալացվել:

Ըստ աղբյուրի` հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ջերմային հարվածներից հոսպիտալացվել է 3.179 մարդ:

Երկրի շատ շրջաններում օդի ջերմաստիճանն անցնում է +30 աստիճանի սահմանը:

Նշվում է նաև, որ Ճապոնիայի իշխանությունները բնակչությանը կոչ են անում տներից դուրս չգալ առանց գլուխը ծածկելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել