Лану-Дель-Рей-признали-женщ1in.am-ը գրում է.

Աերիկացի հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյը, ում ալբոմները գլխավորում են եվրոպական և ամերիկյան հիթ-շքերթները, խոստովանել է, որ երաժշտության ոլորտի շատ ներկայացուցիչների հետ է քնել, սակայն ալբոմներ ձայնագրել իրեն այդպես էլ ոչ ոք չի օգնել, ասել է երգչուհին Complex ամսագրին տված հարցազրույցում:

Երգչուհին հայտարարել է, որ համաձայն չէ այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, որ սերը հենց այնպես չի տրվում, և հարաբերությունները միշտ բարդություններով են ուղեկցվում:

«Մնացած ամեն ինչ բարդ է, սակայն սերն է, որ ուրախություն է պարգևում»,- նշել է նա:

Ծխելու մասին հարցին երգչուհին պատասխանել է, որ 17 տարեկանից ծխում է և այսօր ուղղակի առանց ծխախոտի չի կարող:
«Ես մեկը մյուսի հետևից ծխում եմ»,- խոստովանել է 27-ամյա երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել