«Բարև Երևան»-ն արձագանքում է քաղաքապետարանի դիտարկումներինLife.panorama.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ հանրային ուղեվարձի քննարկման նպատակով ձևավորված հանձնաժողովը հրավիրել էր միջազգային խորհրդատուի, ով հրապարակել էր ուսումնասիրության արդյունքները: Հաշվի առնելով առաջարկված ուղևորավարձի բարձր ցուցանիշները՝ շահագրգիռ բոլոր անձանց հրապարակայնորեն առաջարկվել է ներկայացնել մոտեցումներ և առաջարկներ՝ հաշվարկված ծախսերը նվազեցնելու և ընդունելի ցուցանիշներ ձևավորելու համար: Ըստ քաղաքապետարանի հայտարարության՝ չնայած հրապարակայնորեն արված այդ առաջարկին, մասնավորապես, «Բարև Երևան» խմբակցության և ոչ մի անդամի կողմից մինչ օրս միջազգային խորհրդատուի կողմից ներկայացված ցուցանիշները նվազեցնելու ուղղությամբ որևէ առաջարկ կամ մոտեցում չի ներկայացվել: Փոխարենը խմբակցության անդամը, տարբեր կոչերով է հանդես գալիս շփոթություն և ապատեղեկատվություն տարածելով:

Ինչու «Բարև Երևան»-ը առաջարկություն չի ներկայացրել, որն է խնդիրը: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան ՍաֆարյանըLife.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այո, իրենք մասնակցել են այդ քննարկումներին, որտեղ միջազգային խորհրդատուները ներկայացրել են ուսումնասիրության արդյունքները: «Անկեղծ ասած, նախնական քննարկումների արդյունքում մի փոքր տարակուսած էինք, որովհետև տրանսպորտի ոլորտի ուսումնասիրություններում չէր արվել այն աշխատանքը, որին մենք սպասում էինք: Ասենք, ուսումնասիրության մեջ կար, թե քանի վարորդ է ծխելուց բռնվել, հոսքերն ինչպիսին են: Իհարկե, դրանք կարևոր են հասարակական տրանսպորտի ոլորտի համար, բայց  ֆունդամենտալ հարցերի պատասխաններն այդպես էլ չեն տվել»,-ասաց Ստեփան սաֆարյանը՝ նշելով, որ ըստ էության, ուղևորահոսքերի հետ կապված հաստատվել էին այն թվերը, ինչը նախկինում քաղաքապետարանն էր հայտարարում, իսկ հիմնավոր ուսումնասիրություն՝ ինքնարժեքի հետ կապված, բոլոր գործոնները հաշվի առնելով, խմբակցությունը չի հանդիպել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել