«Շատ լավ զգացի, որ իմ  սիրելի Աշոտ Աղաբաբյանը ևս մեկ անգամ հաճելի քայլ է արել». Լիլիթ ԿարապետյանLife.panorama.am-ը գրում է.

ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ երգչուհի Լիլիթ Կարապետյանի Facebook-յան լուսանկարի տակ թողած մեկնաբանությունը բուռն քննարկման առիթ դարձավ: Սոցցանցի օգտատերի աչքից չվրիպեց այն, որ պատգամավորը վերատարածել էր  երգչուհու լուսանկարն ու հմայվել նրա գեղեցկությամբ: Կատարվածը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձավ, իսկ ինքը՝ Աղաբաբյանը, լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, թե շատ լավ է ճանաչում Լիլիթին ու նրա նկարը տեսնելով՝ կոմպլիմենտ է արել  գեղեցիկ հայացքի համար: Life.panorama.am-ը երգչուհի Լիլիթ Կարապետյանից պարզել է՝ ինչպես է նա վերաբերվում իր  անվան շուրջ բարձրացված աղմուկին:

-Ճանաչու՞մ եք Աշոտ Աղաբաբյանին, ձեր լուսանկարների ներքո կատարած նրա գրառումներին ինչպե՞ս եք վերաբերվում:

-Ես Աշոտ Աղաբաբյանի, իր քրոջ ընտանիքների մտերիմն եմ: Այդ մտերմությունը սկսվել է 1996-97թթ.-ից: Այդ գրառումները շատ ողջունելի  են,  քայլը՝ գեղեցիկ: Մեր քաղաքական գործիչներից մեկը՝ իմ լավ ընկերը, ում շատ սիրում և հարգում եմ, անտարբեր չէ երգարվեստի մարդկանց նկատմամբ: Նա այնքան ժամանակակից մարդ է, որ Ֆեյսբուքում ակտիվ է, հետևում է իր ընկերներին  և գնահատում:

-Մարդիկ Ֆեյսբուքում մեջբերում էին  սիրային երգերի այն տողերը, որոնք ձեր նկարի ներքո գրել էր Աշոտ Աղաբաբյանը:

-Ես ինքս թե´ գեղեցիկ տղաների, թե´ գեղեցիկ աղջիկների նկատմամբ անտարբեր չեմ և հաճոյախոսություններ անում եմ, դա ի՞նչ է նշանակում, որ սիրահետու՞մ եմ նրանց: Այդ կերպ մտածողների կյանքը շատ տխուր է, անգույն և գորշ: Նա այնքան մոտ է արվեստին, որ կարողանում է ամեն ինչի վերաբերյալ արտահայտվել՝ երգերից տողեր մեջբերելով: Ես կուզենամ, որ հաճոյախոսություններ անելու միտումն այնքան տարածում գտներ, որ իմ լավ ընկերոջ քայլը այս կերպ չդիտվեր, այլ՝ որպես սիրուն, սովորական, հետաքրքիր մի բան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել