Asekose.am-ը գրում է.

Տարիներ շարունակ Լոս Անջելեսում գործող հայկական 2 խոշորագույն հեռուստաալիքների ` USArmenian և ARTN Shant-ի միջև մրցակցություն տեսանելի է նաև հեռուստադիտողներին` ոչ միայն լավ, այլև «վատ»  դրսևորումներով:

Երկու հեռուստաալիքն  էլ նշում են, որ ամենաշատն իրենց են դիտում, անգամ համաշխարհային Նիելսոնի չափորոշիչների դեմոգրաֆիկ պատկերն են օրինակ բերում, թե իրենք առաջատարն են, ամենանայվող հաղորդումներն ունեն, ամենալավ միջոցառումներն ու համերգներն են կազմակերպում, և այլն, և այլն...  

Լոս Անջելեսում շատերը, սակայն,  նշում են, որ ԱՄՆ հայ համայնքի ու հայ դատի խնդիրներին անդրադառնալու փոխարեն` այս երկու լուրջ հեռուստակայանները ավելի շատ զբաղված են միմյանց հասցեին զազրախոսելով ` ինչն արդեն անառողջ մրցակցության շարքից է:

Այսօր մի տհաճ հաղորդման ականատես եղա` դիտելով  ARTN-ի երեկոյան լուրերի թողարկումը, որի բուն նյութը ոչ թե հանրությանը ներկայացվող լրատվություն էր, այլ, թերևս,  սեփական բիզնեսի շահերն առաջ տանող սյուժե:

Մի քանի ամիս է, ինչ վերը նշված երկու կայաններով շաբաթը 7 օր, օրը` 24 ժամ գովազդում են սեպտեմբերի 28-ին կայանալիք ARTN-Shant-ի «Ժողովրդական երգիչ» նախագծի համերգը և նույն օրը կայանալիք Թաթա Սիմոնյանի մենահամերգը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել