Tert.am-ը գրում է.

Նիդեռլանդների Թագավորությունը հուլիսի 23-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ մալայզիական ավիաուղիների Boeing-777-ի զոհերի, հայտարարել է երկրի վարչպետ Մարկ Ռուտեն, գրում է korrespondent.net-ը:

Այսօր ողջ երկրով մեկ կիջեցվեն կառավարական շենքերի դրոշները, իսկ Նիդեռլանդներում մահացածների առաջին մարմինները տեղափոխող առաջին ինքնաթիռի վայրէջքից հինգ րոպե առաջ կղողանջեն եկեղեցական զանգերը:

Առաջին ինքնաթիռը կժամանի Էյնդհովեն՝ տեղական ժամանակով 16:00-ին: Արարողությանը կմասնակցեն Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրը, թագուհի Մաքսիման, վարչապետ Մարկ Ռուտեն և փոխվարչապետ Լյուդվիգ Աշերը:

Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ավիավթարի զոհերի մարմիններով ինքնաթիռն արդեն Խարկովից մեկնել է Նիդեռլանդներ: Էյնդհովենում ինքնաթիռի վայրէջքից հետո զոհերի մարմինները կտեղափոխվեն Հիլվերսում քաղաքի ռազմաբազա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել