Pastinfo.am-ը գրում է.

 

Այսօր՝ երեկոյան, Յուրմալայում (Լատվիա) տեղի կունենան «Նոր ալիք-2014» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի մասնակիցների առաջին ելույթները: Նրանք կկատարեն համաշխարհային հիթեր:
 
Միջազգային այս մրցույթին այս տարի մասնակցում են 13 երկրների 16 ներկայացուցիչներ: 
 
Հայաստանը ներկայացնում է «Շանթ» հեռուստաընկերության երաժշտական մրցությանին ծրագրերի մասնակից, «Հայ սուպերսթառ-2011»-ի հաղթող, 20-ամյա Սոնա Ռուբենյանը: Նրա ելույթը 10-րդն է: Սոնան կկատարի Մայլի Սայրուսի «Wrecking  ball»-ը:
 
Մրցութային երկրորդ օրը՝ հուլիսի 24-ին, մասնակիցները կկատարեն իրենց երկրների հիթերը: Սոնան «Նոր ալիք»-ի նախորդ տարիներին մասնակցած երգիչ Մհերի հետ կկատարի Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը, որն, ինչպես ասել է Սոնան, նվիրելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, «քանի որ շատ թեմատիկ է, և մենք էլ ցանկանում ենք միջազգային բեմից հնչեցնել և նվիրել մեր զոհերի հիշատակին»:
 
Հուլիսի 26-ին կայանալիք մրցութային երրորդ օրը մասնակիցները կկատարեն նոր երգեր:
 
«Նոր ալիք-2014»-ի հաղթողների և հատուկ մրցանակներին արժանացած մասնակիցների անունները կհրապարակվեն հուլիսի 27-ին՝ մրցույթի փակմանը նվիրված գալա-համերգի ժամանակ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել